6488 դիտում
20:53 05-01-2018
Շարունակվել են զինված ուժերի արդիականացման ծրագրի նախագծի քննարկումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 5-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, որոնց մասնակցել են ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի, օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչներ և փորձագետներ։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համառոտ ներկայացրել է զինված ուժերի արդիանակացման ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Նախարարն ընդգծել է, որ առկա տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացը, նոր զինատեսակների ձեռքբերումն ու ներդրումը էապես փոխել են մարտի վարման ձևերը՝ այն դարձնելով առավել սրընթաց և կարճատև: Հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու ուժերի հարաբերակցության պահպանման անհրաժեշտությունը՝ յոթնամյա ծրագիրը մշակելիս կանխատեսվել են գործողությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:
Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-ՌԱՊԿ նախագահ Դավիթ Փախչանյանը։
Քննարկումների մասնակիցները, կարևորելով զինված ուժերի արդիականացման հիմնարար փաստաթղթի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները:
Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության և մարտունակության աստիճանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
874 դիտում
18:54 24-05-2024
Շարունակվել են 2025-2027 թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի շուրջ քննարկումները
1699 դիտում
22:23 30-10-2014
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Այս բաժնից
1219 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1258 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
970 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան