211652_close_icon
views-count15870 դիտում article-date 12:12 11-08-2021

ՊՊԾ ծառայողների իրավունքերը ոտնահարվում է. պնդում են՝ աշխատանքն ավելացել է, վարձատրությունը՝ ոչ․ forrights.am

Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության՝ Ազգային ժողովի շենքում ծառայություն իրականացնող աշխատակիցների իրավունքերը խախտվում են:  ՊՊԾ ծառայողների աշխատաժամերը ավելացվել են, իսկ վարձատրությունը՝ ոչ, իսկ աշխատանքային ժամերն ավելացվել են պայմանավորված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին որոշմամաբ: Հիշեցնենք՝ այդ որոշման  համաձայն խորհրդարանի շենքում պահպանության խստացված ռեժիմ է սահմանվել: Գրում է forrights.am-ը։

ՊՊԾ մի քանի աշխատակիցներ գաղտնիության պայմանով forrights.am-ին են փոխանցել իրենց դժգոհությունները՝ նշելով, որ զրկվել են իրենց հանգստյան օրերից, քանի որ ստիպված են գրեթե ամեն օր հաճախել աշխատանքի: forrights.am-ի դիտարկումներնը եւս ցույց են տալիս, որ նույն աշխատակիցները ամեն օր ծառայություն են իրականացնում ԱԺ-ում, սակայն, տարբեր հատվածներում: 

Օրինակ աշխատակիցներից մի քանիսը, որոնց անուները չենք հրապարակում, քանի որ հայտնի դառնալուց հետո իշխանությունները նրանց գործազուրկ կթողնեն, նշում էին, որ ԱԺ-ի շենքում շուրջօրյա հերթապահություն իրականացնելուց հետո ստիպված են հաջորդ օրը մինչեւ ԱԺ նիստի ավարտը ծառայություն իրականացնել ԱԺ միջանցքներում:

Ուշագրավ է, որ հարյուր հազարավոր դրամների պարգեւավճարների բաժանման ինստիտուտը ներդրած  եւ պատգանավորական «ձեռքի ծախսը» հնգապատկած իշխանություներն անվտանգության աշխատակիցներին հավելյալ աշխատանքի դիմաց ավել վարձատրման խոստումներ չեն տվել:

ՊՊԾ աշխատակիցները մասնավոր զրույցներում forrights.am-ին փոխանցում էին, որ ակնկալում են կատարած աշխատանքի դիմաց պատշաճ վարձատրություն:

Փաշինյանի թիմակիցներն իրենց անձնական անվտանգությամբ մտահոգված օգոստոսի 2-ից Ազգային ժողովի բոլոր միջանցքներում ՊՊԾ աշխատակիցների են կանգնացրել, որ լրագրողները չկարողանան հասնել իրենց աշխատասենյակների մոտ եւ չհետաքրքրվեն կործանման եզրին գտնվող Հայաստանի ապագայից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր