Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինը 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան
[url=https://www.tert.am/am/news/2020/05/29/Pashinyan-nikol/3302590?fbclid=IwAR2D_LIgOi0vgyifkfpcU8lF5GZ61fFqBtqg7aS6kix2elVxFJWOpKi0oZU]Tert.am[/url]-ը գրում է. Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում երկու-երեք անգամ բարձրացել է: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ավելացումները ձևավորվել են պարգևատրումների ֆոնդի հաշվին, բուժաշխտողների մասնագիտությանը համապատասխան՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ և կրտսեր բուժաշխատող, պարգևավճարներ են ստացել նաև շտապօգնության աշխատակիցները: ԱՆ-ն բուժաշխատողների համար ապահովում է նաև կեցության և սննդի հարցը»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով բուժանձնակազմի պակասին՝ վարչապետն ասաց, որ ներկա պահին համակարգը կարիք ունի անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգների մնացած մասով աշխատանքներ է տարել հենց նախարարությունը և կարողացել է ներգրավել նաև մեծ թվով կամավորների, բուժաշխատողների, կլինիկական օրդինատորների: «Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում երկրում բժշկական կարողությունները, մասնավորապես, վերակենդանացման բաժանմունքների կարողություններն ավելացնելու համար, բայց մենք՝ բոլորս ունենք հնարավորություն՝ նման կարիքը չեզոքացնելու, եթե պահենք առաջարկված նվազագույն հակահամաճարակային կանոնները»,- շեշտեց Փաշինյանը: