211652_close_icon
views-count180495 դիտում article-date 13:56 10-08-2021

Ոստիկանությունը Երևանում իրականացրել է «Կոկո Ջամբո» օպերացիան․ հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվող հանրահայտ «Կոկո»-ն, ով եղել է զինված․ նախկինում նա համարվում էր անձեռնամխելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, օգոստոսի 10-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ՝ մայրաքաղաքի կենտրոնում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կոկո Ջամբո» անվանումը։

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ առանձնապես ծանր հանցագործության համար 2020 թվականից հետախուզվող Երևանի բնակիչ 31-ամյա Կոնստանտին Հունանյանը, ով հայտնի է «Կոկո» մականվամբ, գնտվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանում։

Նույն պահին տեղեկության մասին զեկուցվում է ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, ում կարգադրությամբ էլ՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ քրեական ոստկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի ծառայողներն անցնում են գործի։

Պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Ու մինչ հետախուզվող «Կոկոն» անկողմնում 7-րդ երազում ննջում էր, ոստիկանները շրջափակում են նրա թաքնվելու վայրը ու րոպեների ընթացքում «Կոկոն» աչքերը բացում և գլխավերևում տեսնում է ոստիկանության ծառայողներին։ Ու արդեն սպանության, ապօրինի զենք կրելու-պահելու-օգտագործելու կասկածանքով՝ Կ․ Հունանյանը ձեռնաշղթայված տեղափոխվում է ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից «Կոկո»-ին վնասազերծելու արդյունքում նա չի կարողացել գործի դնել ատրճանակն ու ինքնաշեն ինքնաձիգը, քանի որ նա անկողնում քնած է եղել զենքերով։ 
 
Ֆոտոլրագորղը հայտնում է, որ երբ տեղի էր ունեցել  հրազենի գործադրմամբ սպանությունը, համացանցում որոշ «ծակ-պրոֆեսորներ» վերլուծություններ էին անում, թե ««Կոկո»-ն էնպես ուժեղ մեջք ունի, որ կպլստա, ու նրան չեն բռնի։ Եթե նախիկին իշխանությունների ժամանակ միշտ ջրից չոր է դուրս եկել, ապա այս իշխանությունների համար նա նույնպես համարվում է անձեռնխմխելի»։  Բայց այսօր ոստիկանությունն ապացուցեց, որ այդ «ստատուսներ» գրողները «երազախաբ» եղան, ինչպես որ՝ ոչ երազում, այլ իրական նրան այցի եկան ոստիկանները։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 14-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել են  «Պռոշյանի շաուրմա» հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում և ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի «Շենգավիթցի Կշաժ Աշոտի» սպանության գործով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվողներ, «Թալին» մականվամբ 31-ամյա Տիգրան Հակոբյանն ու «Համուլիկ» մականվամբ 22-ամյա Համլետ Թորոսյանը Պռոշյան սովխոզի հատվածներից մեկում են:

Ոստիկանները տաք հետքերով Պռոշյան սովխոզում բռնում ու վնասազերծում են նրանց, ովքեր քիչ առաջ տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր