2346 դիտում
09:01 10-08-2021
Իշխանությունը պաշտոն կտա «նախկիններից» մնացած կոռումպացված կադրերին. պրոֆեսիոնալների պակաս ունի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախարարներին նշանակելուց հետո պետական համակարգում սկսվել է փոխնախարարների փնտրտուքը։ Եղածներից ոմանք կպահպանեն իրենց պաշտոնները, բայց նոր անուններ նույնպես շրջանառվում են, չնայած որ գործող իշխանության համար այդքան էլ հեշտ չէ իրենց շարքերից պրոֆեսիոնալներ գտնելը։
Դա է պատճառը, որ նրանք երբեմն դիմում են «լավ մոռացված հինը» տարբերակին։ Օրինակ՝ առողջապահության համակարգից մեզ հասած տեղեկություններով՝ որպես առողջապահության փոխնախարար շրջանառվում է ոմն Սամվել Խարազյանի անունը, որը «նախկինների օրոք» երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ, և որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով (այդ թեմային «Ժողովուրդը» մի քանի անգամ անդրադարձել է)։
Հիշեցնենք, որ երկար տարիներ ՊԱԳ-ում էր աշխատել Արսեն Թորոսյանի կողմից փոխնախարար նշանակված Արսեն Դավթյանը, որը վերջերս դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար։
Վերջին շրջանում Սամվել Խարազյանն ու Սարո Ծատուրյանը հաջողացրել էին ներգրավվել առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգի մշակման գործընթացներում՝ որպես միջազգային փորձագետներ, և ոլորտում հենց սրանով են բացատրում Սամվել Խարազյանի թեկնածության քննարկումը։
Եթե ընտրությունը, այնուամենայնիվ, կանգնի սույն անձի վրա, ապա հնարավոր է պատկերացնել կադրային սովի աստիճանը, երբ հեղափոխական իշխանությունների միակ հույսը մնացել են «նախկիններից» մնացած, բայց ոչ թե իրական պրոֆեսիոնալ, այլ կոռումպացված կադրերը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1929 դիտում
10:01 07-09-2021
Նախկիններից գույք խլելը հեշտ չի լինելու․ «Հրապարակ»
973 դիտում
16:52 11-08-2023
Սրանով էլ նախկիններից ոչնչով չեք տարբերվում. Մեսրոպ Առաքելյան
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»