211652_close_icon
views-count2375 դիտում article-date 10:30 09-08-2021

ՄԱԿ-ը դատապարտել է մանկական ամուսնությունները Զիմբաբվեում ծննդաբերության ժամանակ 14-ամյա աղջկա մահանալուց հետո

ՄԱԿ-ը դեմ է արտահայտվել մանկական ամուսնություններին Զիմբաբվեում ծննդաբերության ժամանակ 14-ամյա Մամորի Մահայայի մահից հետո, գրում  է The Guardian-ը:

Ըստ թերթի՝ Զիմբաբվեի կառավարությունն ավանդաբար աչք է փակում մանկական ամուսնությունների վրա, ավելին՝ Զիմբաբվեի օրենքներից ոչ մեկը չի սահմանում ամուսնության նվազագույն տարիքը:

Խորհրդարանում քննարկվող նոր օրինագիծը նպատակ ունի արգելելու մինչև 18 տարեկան անձանց ամուսնությունները և քրեական պատասխանատվության ենթարկելու անչափահասների ամուսնության մեջ ներգրավված բոլոր անձանց:

ՄԱԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնության, այդ թվում՝ հարկադիր մանկական ամուսնությունների տագնապալի դեպքերը շարունակում են ի հայտ գալ, ըստ կազմակերպության՝ Զիմբաբվեում յուրաքանչյուր երրորդ աղջիկ, ամենայն հավանականությամբ, կամուսնանա մինչև 18 տարին լրանալը:

Երկրի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում է աղջկա մահվան հանգամանքները:

Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ աղջիկը մահացել է անցյալ ամիս, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն անցյալ շաբաթ՝ այն բանից հետո, երբ աղջկա զայրացած հարազատները, որոնց արգելված էր ներկա գտնվել նրա հուղարկավորությանը, իրենց պատմությունն են պատմել մամուլին:

Նմանատիպ նյութեր