211652_close_icon

Այսօր ԼԵԳԵՆԴԱՐ հերոս, հետախույզ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ ծննդյան օրն է. Նա կդառնար 31 տարեկան. ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ՀԵՐՈ՛Ս ԵՂԲԱՅՐ

views-count3694 դիտում article-date 11:31 10-07-2025
Թաթուլ Տիգրանի Հակոբյան

( 09.07.1994 – 19.10.2020 )


Թաթուլ Տիգրանի Հակոբյան, մականունը` «սպարապետ», սերժանտ, ջոկի հրամանատար (1994 թ. հուլիսի 9, ՌԴ ք. Բելայա Կալիտվա – 2020 թ. հոկտեմբերի 19, Ջրական):

Թ. Հակոբյանի ընտանիքը տեղափոխվել է ՌԴ-ից Հայաստան, հաստատվել Հրազդան քաղաքում:

Հաճախել է  թիվ 10 ավագ դպրոցը:  Զբաղվել է ձյուդոյով, մասնակցել տասնյակ մրցումների, 2012-2018 թթ. սովորել է Ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ: 2015 թ. ուսանել է ՀՀ անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայում:

Արժանացել է բարձր պարգևների`պատվոգրերով, հետախույզի օրվա առթիվ` «Վաշտի լավագույն ջոկի հրամանատար», զորամասում կարգապահական բարձր ցուցանիշների համար, մարտական պատրաստության լավ արդյունքների համար ՀՀ պաշտպանության նախարարության կողմից և այլն: Ամուսնացած էր, որդուն իր սիրած հերոսի անունով կոչել էր Մոնթե: 2012-2014 թթ. ծառայել է Արցախում՝ Մարտունի-3 զորամասում: 2016 թ.-ից աշխատում էր ՊՆ-ում` որպես հատուկ ջոկատի հետախույզ: 2016 թ. մասնակցել է Ապրիլյան պատերազմին, 2020 թ. տավուշյան մարտերին:

Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ նա Ջրականում էր: Փրկել է տասնյակ զինվորների կյանքեր՝ դուրս բերելով նրանց շրջափակումից: Թաթուլը փայլուն կատարել է իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր: Պատերազմի ժամանակ ոչնչացրել են թշնամու ավելի քան 200 զինծառայողի: Թաթուլն անմահացավ հոկտեմբերի 19-ին ծանր առաջադրանք կատարելիս իր 22 մարտիկների հետ Ջրականում /Ջաբրայիլ/:  Երազում էր ունենալ Նժդեհ, Սոսե, Սյունե անուններով երեխաներ, մնաց միայն Մոնթեն…

Նմանատիպ նյութեր