211652_close_icon
views-count409 դիտում article-date 12:20 27-11-2026

Գազամատակարարման վթարային դադարեցում Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերում

Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։10-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Նմանատիպ նյութեր