211652_close_icon
views-count25914 դիտում article-date 21:14 06-08-2021

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արարատ» ՍՊԸ-ի եռակցողը Լեոյի փողոցի շենքերից մեկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տանիքից ցած է ընկել. նա հիվանդանոցում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ով, գիտակցության չգալով, մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մամիկոնյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնի ավագ քննիչ Հեբոյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացողը Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտաշես Գալստյանն էր, ով նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Լեոյի փողոցի 54 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տանիքից անզգուշաբար ցած է ընկել։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Արարատ» ՍՊԸ-ում՝ որպես եռակցող։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր