211652_close_icon
views-count1249 դիտում article-date 20:02 06-08-2021

ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքին վնաս պատճառելու կամ ահաբեկելու դեպքը

ՀՀ փաստաբանների պալատը հանդես է եկել փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքին վնաս պատճառելու կամ ահաբեկելու դեպքի վերաբերյալ հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել է դեպքը և կոչ արել իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: 

Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից:

«Ըստ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, 2021թ. օգոստոսի 5-ին անհայտ անձինք պայթեցրել են փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան:

Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել է հարևանությամբ կայանված ավտոմեքենան: 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.08.2021թ. զրուցել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, տեղեկացել դեպքի մանրամասներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված հիշյալ արարքը և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար, ստուգելով նաև մասնագիտական գործունեության առնչությամբ Զարուհի Փոստանջյանին վնաս պատճառելու կամ ահաբեկելու վարկածը:

 

Նմանատիպ նյութեր