Ջրականի շրջանից դուրս է բերվել մեկ զոհված զինծառայողի աճյուն
Ջրականի և Մատաղիսի ուղղություններում այսօր՝ օգոստոսի 5-ին, տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն։
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։