45201 դիտում
09:10 27-09-2020
Ադրբեջանը օդային և ցամաքային հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, հրետանակոծվել է Ստեփանակերտը, հայկական կողմը հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 ԱԹՍ է խոցել
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։
«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:
Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։
Նմանատիպ նյութեր
16376 դիտում
18:21 17-10-2020
ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ
2527 դիտում
12:04 08-11-2020
Արցախի ՊԲ-ն արևելյան ուղղությամբ հակառակորդի 2 ԱԹՍ է խոցել
Այս բաժնից
1627 դիտում
09:03 23-09-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում
1591 դիտում
23:20 22-09-2024
Հասանք Նյու Յորք. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
895 դիտում
23:00 22-09-2024
Խորը վշտով տեղեկացանք Իրանի Խորասանում ածխահանքի պայթյունի մասին. Նիկոլ Փաշինյան