211652_close_icon
views-count2500 դիտում article-date 22:13 03-08-2021

Հետախուզվողը հայտնաբերվեց ոստիկանների և վետերանների համատեղ միջոցառումներով

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների և Էրեբունու վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 2-ին Էրեբունու 2-րդ զանգվածից բերման է ենթարկվել 44-ամյա Հարություն Պ.-ն, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

ՀՀ ոստիկանություն

Նմանատիպ նյութեր