211652_close_icon
views-count1167 դիտում article-date 20:08 22-05-2019

Ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում սպանության համար հետախուզվողը հայտնաբերվեց

Մայիս 22-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելըս, ոստիկանության ՔՀԳ վարչության, Արմավիրի մարզային վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի բնակարաններից մեկից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 52-ամյա Գրիգոր Ավետիսյանին, որը 2018թ.-ի հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր