Ազգային ժողովի փոխնախագահներ են առաջադրվել Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը, Իշխան Սաղաթելյանը
8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը։ Խորհրդարանը փոխնախագահներ է ընտրում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի թեկնածությունները, «Հայաստան» խմբակցությունը՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ»-ը թեկնածու չառաջադրեց։
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին։ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։
ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։