6223 դիտում
09:25 03-08-2021
Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած նախատեսված 15-օրյա ժամկետին, հենց երեկ՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանն սկսել է կառավարության ձևավորման պրոցեսը: Արդեն պաշտոնապես հայտնի է, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգրկված չի լինի գործադիրում: Նրա անվան հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում:
«Փաստ» թերթը երեկ ստացել է տեղեկություն, որ, ամենայն հավանականությամբ, Ավինյանը կնշանակվի «Անիվ» ՈՒՎԿ-ի միակ բաժնետեր ու մասնակից՝ գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի գործադիր տնօրեն:
Ինչպես նշված է կազմակերպության կայքում, այս հիմնադրամը «հանդիսանում է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է ՀՀ հեռավոր գուղական վայրերում գործող և նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեության խթանմանը, և որի նպատակն է ՀՀ գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավումը, եկամուտների ավելացումը, գործազրկության և արտագաղթի կրճատումը»:
Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Ավինյանի քաղաքական կարիերան չի ավարտվում. առժամանակ նա կզբաղեցնի նշյալ «չեզոք» պաշտոնը, ապա Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի իշխող կուսակցության ցուցակը, այսինքն, կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2742 դիտում
08:59 26-06-2021
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապե՞տ. ով ինչ պաշտոն կզբաղեցնի
3390 դիտում
09:37 11-11-2021
Տիգրան Ուրիխանյանին դեսպանի պաշտոն են առաջարկել․ «Փաստ»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով