211652_close_icon
views-count1373 դիտում article-date 15:17 02-08-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 31-ին, ժամը 22.40-ին, Երևանի Խորենացու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 15.50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 10.25-ին, Երևանի Աճառյան փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսանի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզական գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր ճանապարհի 3-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մեքենան կողաշրջվել է. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 15.30-ին, Երևանի Տպագրիչների և Հանրապետության փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 16.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 19.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի շենքերից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 24-ին, ժամը 16.35-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Միցուբիշի» ավտոաշտարակին. «Հոնդայի» 71-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 16.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 44-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 25-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ԿամԱԶ» ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21063»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին. ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 51-րդ կմ-ին«Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը. 29-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 22-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Տաշիր-Մեծավան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով՝ հայտնվել դաշտում. 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր