1724 դիտում
09:36 02-08-2021
Այս պահի դրությամբ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա․ պաշտոնական գրություն
Այս պահի դրությամբ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքից ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի' լրագրողներ,
Ինչպես հիշում եք, Ազգային ժողովում ձեր տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ինձ հասած տեղեկությունների հետքերով դիմել էի ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին։
Ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի այդ պահի դրությամբ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։
Լավ է, որ իշխանությունը չգնաց այդ քայլին, ականջալուր եղավ լրագրողական բողոքին, և քննարկած խստացումների տարբերակը չդարձավ փաստաթուղթ, կիրառության մեջ չդրվեց։
Հուսով եմ՝ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող որոշում երբևէ չի էլ լինի, և զլմ-ների ներկայացուցիչները «ավանդույթի ուժով» ազատ կտեղաշարժվեն խորհրդարանում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
655 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1132 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը