211652_close_icon
views-count3790 դիտում article-date 22:49 24-08-2019

Այրվել է մոտ 1300 հակ պահեստավորած անասնակեր

Օգոստոսի 23-ին, ժամը 15:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 00:34-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 150 քմ) և մոտ 1300 հակ պահեստավորած անասնակեր:

Նմանատիպ նյութեր