211652_close_icon
views-count1148 դիտում article-date 11:39 31-07-2021

Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը․ Վազգեն Մանուկյան

Ցավակցագիր Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ

Կյանքից հեռացավ տաղանդավոր բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը։ Նա ժամանակակից հայ գրականության ամենաինքնատիպ ձեռագրերից մեկն էր, որը վավերագրում էր մեր իրականությունը՝  երբեմն սուր սարկազմով ու ցավոտ անկեղծությամբ, բայց այդ իրականությունն ավելի լուսավոր դարձնելու երազանքով։

Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը։

Խորին ցավակցություն եմ հայտնում սիրված գրողի ընտանիքին, հարազատներին և նրա գրականության երկրպագուներին։ 

Վազգեն Մանուկյան

Նմանատիպ նյութեր