Հայաստանի լողորդներն այսօր ավարտեցին իրենց մրցելույթները Տոկիոյի օլիմպիական խաղերում:
Եռօրյա ընդմիջումից հետո իր երկրորդ ջրամուտը կատարեց Արթուր Բարսեղյանը: Նա հանդես եկավ 50 մետր ազատ լողաոճում: Երևանցին ցույց տվեց 23.14 վայրկյան արդյունք և 73 մրցակիցների ընդհանուր պայքարում գրավեց 43 –րդ տեղը:
Հաջորդ փուլ անցան 1 – 16- րդ տեղ գրավածները: