1645 դիտում
18:42 04-12-2015
Հայ ձյուդոյիստներն ավարտեցին իրենց մրցելույթները միջազգային մրցաշարերում
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը մեկ հաղթանակ տոնեց Տոկիոյում անցկացվող Գրանդ Պրիում:
Հայաստանը ներկայացնող Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ թուրքմեն Գուլբադամ Բաբամուրատովայի նկատմամբ, այնուհետև պարտվեց ճապոնացի Յուկա Նիշիդային: Ձյուդոյիստը վաստակեց Օլիմպիական խաղերի վարկանիշային 20 միավոր: Նա ունի ընդհանուր 476 միավոր:
«Հայաստանը ներկայացնող մարզիկների համար տարին, թերևս, ավարտված է: Մինչև տարեվերջ միջազգային մրցաշարերի այլևս չեն մասնակցի: Ձյուդոյի Հայաստնաի առաջնությանը մասնակցելու պարտավորությունից ազատվել են հավաքականի անդամենր Հովհաննես Դավթյանը և Ժաննա Ստանկևիչը»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Հայ ձյուդոյիստներն ավարտել են իրենց մրցելույթները միջազգային մրցաշարերում:
Ձյուդոյի Հայաստանի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 13-ին «Խուլ և համրեր»-ի մարզապալատում, բացումը` 17:00-ին:
Նմանատիպ նյութեր
1656 դիտում
17:30 30-07-2021
Տոկիո-2020. Լողորդներն ավարտեցին իրենց մրցելույթները
1615 դիտում
18:06 05-08-2022
Գոռ Հովակիմյանը և Գոռ Բեգլարյանն ավարտեցին իրենց մրցելույթները աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունում
3080 դիտում
22:20 14-02-2022
Պեկին-2022. Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին մրցելույթները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2497 դիտում
22:12 14-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ է տոնել երեք շախմատիստ
2830 դիտում
12:50 14-01-2025
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին
2716 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները