211652_close_icon
views-count11481 դիտում article-date 17:02 30-07-2021

«Իմ Արցախ». նոր երգ Մայա Աֆրիկյանի և Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը և տաղանդաշատ բարիտոն Հրաչյա Սաֆարյանը ներկայացրել են նոր՝ «Իմ Արցախ» երգը։ Խոսքերի հեղինակը վաստակավոր բանաստեղծ Կորյուն Առաքելյանն է։

Մայա Աֆրիկյանի խոսքով՝ երգը հային ոգի տալու և դժվար օրերը պատվով դիմակայելու ուժ և տրամադրություն տալու համար է։

«Պատերազմի օրերին բոլորս ընկճաղտի մեջ էինք, ես եւ  Կորյուն Առաքելյանը մտածեցինք, որ հիմա առավել քան երբևէ հարկավոր է ստեղծել մի երգ , որը կլինի հուսադրող ու գոտեպնդող։ Մեր նպատակն է հասարակությանը տալ այն տրամադրությունը, որ պետք է ամուր պահել մեր ոգին»,- նշում է Մայա Աֆրիկյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր