Մխիթարյանն ու Պեպեն ընկերական խաղում հարաբերություններ են պարզել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պորտուգալիայում կայացած «Պորտու» - «Ռոմա» ընկերական խաղում բախում է եղել պորտուգալական թիմի պաշտպան Պեպեի և «Ռոմայի» Հենրիխ Մխիթարյանի միջև։
Պեպեն կոշտ խաղ է դրսևորել գնդակի համար պայքարում, որից հետո երկու թիմերի խաղացողները քիչ է մնացել իրար բախվեին:
Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 69-րդ րոպեին: