1558 դիտում
13:17 29-07-2021
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) եւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, 2021 թվականի հուլիսի 23-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Արագածոտնի եւ Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը։
Մասնավորապես, մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրվել են Արագածոտնի եւ Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (Աշտարակի, Ապարանի, Մարալիկի, Գյումրու նստավայրեր) ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը, Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի, Շիրակի մարզային վարչության Արթիկի եւ Գյումրի քաղաքի Մուշի բաժինների ձերբակալվածների պահման վայրերը, ինչպես նաեւ Կումայրիի բաժնում տեղադրված տեսաձայնագրման համակարգերը:
Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, մատյանների եւ բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի եւ սննդամթերքի տրամադրման հարցերը, աշխատակիցների աշխատանքային պայմանները եւ այլն: Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների պատասխանատու աշխատակիցների հետ:
Այցերի արդյունքում վեր հանված խնդիրները եւ դրանց լուծման առաջարկները կամփոփվեն վերլուծական տեղեկանքներում, որոնք կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
11:10 31-10-2023
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել 2 մարզերի ՁՊՎ-ներ, ոստիկանության բաժիններ, դատարաններ