1307 դիտում
09:51 26-07-2021
Արայիկ Հարությունյանը հետևել է «Львиное сердце» մարտական ակումբի տղաների վարպետության դասերին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին այցելել է Արցախի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի պարապմունքների անցկացման մարզադահլիճ և հետևել մոսկովյան «Львиное сердце» մարտական ակումբի տղաների կողմից անցկացվող վարպետության դասերին։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ տարբեր երկրներից անվանի հայ մարզիկների Արցախում գտնվելը հաջողված օրինակ է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման համար, ընդգծել, որ Սփյուռքում գործող տարբեր կազմակերպությունների՝ հատկապես այս ընթացքում ակտիվ ներգրավումն արցախյան կյանքին բարոյահոգեբանական առումով շատ կարևոր նշանակություն ունի։
Անդրադառնալով մարզական կյանքին՝ նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախում տարբեր սպորտաձևերի զարգացումը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում, և, ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը զուգահեռ, շարունակելու են այս ոլորտում ներդրումներ կատարել։

Նմանատիպ նյութեր
1749 դիտում
10:00 23-01-2014
ԵՊՀ դասախոսը չի բարեհաճում գալ դասերին` չներկայանալով նաև 2 քննության. Ժողովուրդ
5571 դիտում
18:42 18-11-2015
Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Ալմաթի և կարատեի դասերին մասնակցել. տեսանյութ
3514 դիտում
10:37 13-11-2017
Ուսանողները Երևանի պետական համալսարանի դիմաց վերսկսել են դասադուլը. նրանք հրաժարվում են մասնակցել դասերին
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
397 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
496 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը