2010 դիտում
10:00 23-01-2014
ԵՊՀ դասախոսը չի բարեհաճում գալ դասերին` չներկայանալով նաև 2 քննության. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները հայտնվել են անելանելի վիճակում։ Մարկետինգի և գովազդի հիմունքներ դասավանդող Մարգարիտա Գրիգորյանը, որը նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է, համարվում է ՀՀ նախագահի նստավայրի հովանավորյալը, չի բարեհաճում գալ դասերին, ավելին, արդեն երկու անգամ է՝ չի ներկայանում նաև քննությանը։
«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած ուսանողները պատմեցին, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին նշանակված քննությանը Մ. Գրիգորյանը չի ներկայացել, սակայն իրենց գրավոր քննության արդյունքները գնահատել է 2 միավորով։ Ու զավեշտալին այն է, որ նա 2 միավոր է նշանակել նաև կուրսի ավագ Ռիմա Ղազարյանին, որը 2013թ. նոյեմբերին հիվանդության պատճառով մահացել է։ Մագիստրանտներին երեկ չի հաջողվել հանդիպել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, քանի որ վերջինս երկրում չի։ Նրանք դիմում են գրել ռեկտորին՝ ներկայացնելով Գրիգորյանի անպատասխանատու վերաբերմունքի մանրամասները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
38377 դիտում
12:51 18-01-2014
Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկվել ԵՊՀ-ի դասախոսը
5817 դիտում
18:42 18-11-2015
Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Ալմաթի և կարատեի դասերին մասնակցել. տեսանյութ
Այս բաժնից
1993 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
733 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
886 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը