Ուսանողները Երևանի պետական համալսարանի դիմաց վերսկսել են դասադուլը. նրանք հրաժարվում են մասնակցել դասերին
Տարկետման իրավունքը խիստ սահմանափակելու դեմ ուսանողների բողոքի ակցիան այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԵՊՀ-ի դիմաց շարունակվում է:
Այս պահին ուսանողները հավաքվել են Երևանի պետական համալսարանի դիմաց և հրաժարվում են մասնակցել դասերին:
Ուսանողական շարժումը համակարգող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների խոսքով՝ իրենց պայքարը ուսանողների իրավունքների, կրթական ոլորտի բարեփոխումների համար է, իսկ առաջնային խնդիրը տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարն է:
Նշենք, որ ուսանողները 5-րդ օրն է՝ դասադուլ են անում: