211652_close_icon
views-count28668 դիտում article-date 21:11 23-07-2021

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 59–ամյա վարորդը Nissan-ով Դիլիջանի ոլորաններում հայտնվել է ձորում՝ բախվելով ծառերին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում  Լոռու մարզի բնակիչ, 59-ամյա Մարիամ Շ.-ն իր վարած  Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի  84-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում՝ բախվելով ծառերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Մարիամ Շ.-ն տեղափոխվել է  «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվ է գործել նաև  Դիլիջանի հիվանդանոցի  բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր