211652_close_icon
views-count1866 դիտում article-date 15:49 22-07-2021

Բայդենը օգոստոսի 30-ին Սպիտակ տանը կընդունի Զելենսկուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 30-ին Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

Ըստ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման նպատակն է ընդգծել, որ Ամերիկան աներկբա պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և դատապարտում Ռուսաստանի շարունակական ագրեսիան ու Ղրիմի բռնակցումը։

Ուկրաինայի նախագահն, իր հերթին, հայտարարել է, թե ակնկալում է բովանդակալից զրույց ունենալ ԱՄՆ առաջնորդի հետ։ «Ակնկալում ենք քննարկել Դոնբասում խաղաղություն հաստատելու և Ղրիմը վերաինտեգրելու հարցերը», - գրել է Զելենսկին Թվիթերում։

Ավելի վաղ, ամերիկյան լրատվամիջոցների հետ զրույցում Ուկրաինայի նախագահն ասել էր, թե կցանկանար Բայդենին իր մոտեցումները ներկայացնել մինչև վերջինիս հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ։ Բայդեն-Պուտին առաջին դեմ առ դեմ հանդիպումը։ Հիշեցնենք, տեղի է ունեցել հունիսի 16-ին Ժնևում։

Նմանատիպ նյութեր