Բայդենը Զելենսկուն խոստացել է, որ խիստ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցում խոստացել է, որ G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին նախատեսված հանդիպումից հետո ԱՄՆ-ը, դաշնակիցներն ու գործընկերները խիստ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ:
Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին Բայդենին խնդրել է համաշխարհային առաջնորդներին հորդորել՝ հստակորեն հանդես գալ Ռուսաստանի գործողությունների դեմ և աջակցել Ուկրաինայի ժողովրդին:
Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի Ռուսաստանի գործողությունները դատապարտի համաշխարհային հանրությունը: