2343 դիտում
14:49 21-07-2021
ՔԻՊ-ը ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին կոչ է անում դրսևորել քաղաքացիական գիտակցություն և կամովին կատարել դատարանի վճիռը
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․
2020 թ դեկտեմբերի 17-ին կայացրած վճռով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դադարեցրեց ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի լիազորությունները (թիվ ԵԴ/13566/02/20 քաղաքացիական գործ): 2021 թ հունիսի 3-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 17.12.2020 թ վճիռը թողեց անփոփոխ: Օրերս վերոհիշյալ վճիռը մտավ օրինական ուժի մեջ:
Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը՝
1. ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին կոչ է անում դրսևորել քաղաքացիական գիտակցություն և կամովին կատարել դատարանի վճիռը:
2. ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին հորդորում է կամովին ազատել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակը, անմիջապես դադարեցնել ԵՊՀ-ի հետ կապված վարչարարության իրականացումը, ձեռնպահ մնալ ներքին իրավական ակտերի, պայմանագրերի, համաձայնագրերի, հուշագրերի և այլ պաշտոնական փաստաթղթերի ստորագրումից:
3. Հաշվի առնելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ԵՊՀ բոլոր պաշտոնյաներից պահանջում է դադարեցնել աշխատանքային իրավահարաբերությունները ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամի հետ:
4. Հաշվի առնելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ԵՊՀ-ի հետ համագործակցող բոլոր անհատներին, կազմակերպություններին և տնտեսվարողներին առաջարկում է դադարեցնել աշխատանքային իրավահարաբերությունները ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամի հետ:
5. Հաշվի առնելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ԵՊՀ հաշվապահությանը առաջարկում է վերջնահաշվարկ ներկայացնել ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամին:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հետևելու է օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռի դրույթների լիարժեք իրականացմանը և ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի դատարանի վճռի դեմ կամ կխոչնդոտի դրա իրականացումն արժանանալու է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավական գնահատականին և հիմք է հանդիսանալու քրեական հետապնդման համար:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան

Նմանատիպ նյութեր
1483 դիտում
09:43 03-12-2020
ԵՊՀ ռեկտորի պաշտոնավարումը անօրինական է. դատարանի վճիռը՝ դեկտեմբերի 17-ին. «Ժամանակ»
952 դիտում
18:33 27-07-2023
Ֆրանսիայի ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Բորելի հայտարարությանը, կոչ արել Բաքվին՝ կատարել Հաագայի դատարանի վճիռը
Այս բաժնից
760 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
583 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1141 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից