211652_close_icon
views-count68496 դիտում article-date 21:02 20-07-2021

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ կասկադյորական ավտովթարից. Լոռու մարզում 29-ամյա վարորդը Hyundai Sonata-ով բախվում է պատին, կոտրում գազատար խողովակներն ու բարձրությունից ընկնում երկաթգծի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է հուլիսի 15-ին Լոռու մարզում տեղի ունեցել կասկադյորական ավտովթարը, երբ Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը Hyundai  Sonata-ով բախվել է պատին, գազատար խողովակին և բարձրությունից ընկել երկաթգծի վրա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 15-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը իր վարած Hyundai  Sonata մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի ավտոգազալցակայանի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էր ճամփեզրի պատին, այնուհետև գազատար խողովակին, պատճառել նյութական վնաս և մոտ 1 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա:

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արա Նազարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էին նաև «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության  ներկայացուցիչները, քանի որ  վթարի պատճառով ավտոմեքենան վնասել էր երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը, ինչ հետևանքով երկար ժամանակով դադարեցվել է գնացքների երթևեկությունը Հայաստան-Վրաստան երկաթուղու հատվածով:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Էդիկ Սիմոնյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր