34629 դիտում
13:22 01-05-2023
Կասկադյորական ավտովթար Երևանում․ 39-ամյա վարորդը Hyundai Sonata-ով կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու մոտ 100 մետրի վրա ծառերի սպանդ իրականացրել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 30-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գուրգեն Սարգսյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գուտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններին, կոտրել դրանք և մոտ 100 մետրի վրա եղած ծառերը արմատախիլ անելով ու կոտրելով, առաջ ընթացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Օրդուխանյանն ու Արկադի Գրիգորյանը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուները, ովքեր արդեն սկսել են կոտրված ծառերը հեռացնելու, նոր տնկիներ տեղադրելու աշխատանքներ կատարել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+