8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին. ԿԸՀ
ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ընթացիկ տարվա օգոստոսի 2-ին։ Այս մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
ԿԸՀ-ն այս շաբաթ կկազմի արձանագրություն պատգամավորների գրանցման մասին։ Իսկ ԱԺ առաջին նիստը տեղի կունենա դրանից հետո երկրորդ երկուշաբթի օրը։
Պաշտոնապես կոնկրետ օրը, թե երբ պետք է տեղի ունենա հանրապետության Ազգային ժողովի առաջին նիստը, կհայտարարի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, բայց միայն վերոնշյալ արձանագրության կազմումից հետո։
Ընդ որում՝ Սահմանադրական դատարանի որոշման լույսով Հայաստանում այս տարվա հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով գրանցված պատկերը կմնա անփոփոխ։ Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կստանա 71 պատգամավորական մանդատ, իսկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները՝ 29 եւ 7 համապատասխանաբար։