211652_close_icon
views-count1527 դիտում article-date 12:38 20-07-2021

ՀԿՏԿ ՊՈԱԿ-ը գործարկել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ եռալեզու կայք

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» անվամբ նոր կայք։ Այս մասին տեղեկացնում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Կայքը աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

War.karabakhrecords.info հասցեում գործող նոր կայքի նպատակը 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում և պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, Արցախում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման և այլ թեմաների վերաբերյալ փաստական տվյալների ներկայացումն է մեկ ընդհանուր բազայում:

Կայքը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.

Ռազմական հանցագործություններ
Ռազմագերիներ
Մշակութային ցեղասպանություն
Ատելության խոսք
Վարձկաններ (սիրիացի ահաբեկիչների ներգրավումը պատերազմին, և Թուրքիայի դերը)
Զեկույցներ (միջազգային և տեղական)

Կայքում ներկայացված տեղեկատվությունը անգլերեն և ռուսերեն լեզուներով տարածվում է նաև «Karabakh Records»-ի համապատասխան սոցցանցային հաշիվներում՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Տելեգրամ:

Նյութերը դեռևս մշակման փուլում են: Առաջիկայում բոլոր բաժինները կհամալրվեն: Կայքը թարմացվող է, ունի նաև լրահոսային բաժին՝ ընթացիկ թեմաները ներկայացնելու համար:

«Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» կայքում ամփոփվում են ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի բազայում հավաքված փաստերը, ապացույցները, որոնք ժամանակին նաև տրամադրվել են ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակներին, ինչպես նաև՝ այլ պետական գերատեսչությունների: Առանձին ուշադրություն է դարձվելու նաև միջազգային լրատվամիջոցների՝ Արցախյան երկրորդ պատերազմին ունեցած անդրադարձներին:

Նմանատիպ նյութեր