Գերմանիայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
Գերմանիայի կենտրոնում վթարի է ենթարկվել 4 մարդ տեղափոխող ինքնաթիռը։ Վթարի հետևանքով նրանցից երեքը զոհվել են։ Այս մասին այտնել է Der Spiegel թերթը, գրում է shantnews.am-ը:
Ինքնաթիռն ընկել է նախօրեին Անհալտ Բիթերֆելդ շրջանում։ Օդանավում եղել են 55-ամյա օդաչուն և երեք ուղևոր, որոնցից երկուսը եղել են 14 և 17 տարեկան։
Օդաչուն և անչափահասները մահացել են։ Թռիչքի չորրորդ մասնակցին հաջողվել է ողջ մնալ, նա բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գերմանական ավիացիոն պատահարների Հետաքննությունների դաշնային բյուրոն (BFU) պարզում է վթարի պատճառներն ու հանգամանքները: