211652_close_icon
views-count2280 դիտում article-date 15:27 17-07-2021

Կենտրոնական Ասիայի երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են Աֆղանստանում իշխանությունը զավթելու անընդունելիության մասին

Կենտրոնական Ասիայի երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են Աֆղանստանում իշխանությունը զավթելու եւ ահաբեկիչների կողմից հարեւան պետությունների անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու նպատակով այդ երկրի տարածքն օգտագործելու անընդունելիության մասին: Այդ մասին հաղորդվում է Ուզբեկստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում Կենտրոնական Ասիայի հինգ երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) եւ Միացյալ Նահանգների (C5+1) համատեղ հայտարարության մեջ:

«C5+1-ը ձգտում է ստեղծել կայուն եւ բարենպաստ պայմաններ, որոնք նպաստում են Աֆղանստանում խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ հիշեցնելով բոլոր կողմերին հետեւյալ մասին. առարկայական բանակցությունների հրատապություն քաղաքական կարգավորման շուրջ; այն մասին, որ արդար եւ ամուր խաղաղության համար միակ ուղին բանակցությունների միջոցով քաղաքական կարգավորումն է, որը հանգեցնում է ներառական քաղաքական համակարգերի ստեղծմանը եւ բոլոր աֆղանցիների հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքին; եւ այն մասին, որ անթույլատրելի է օգտագործել աֆղանական տարածքը ահաբեկիչների եւ երրորդ կողմերի ուժերի կողմից C5+1 երկրներին կամ ցանկացած այլ երկրի համար սպառնալիք ստեղծելու կամ նրանց վրա հարձակվելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

C5+1 երկրները պարտավորվել են զարգացնել համագործակցությունն Աֆղանստանի հետ այնպիսի ուղղություններով, ինչպես անվտանգությունը, էներգետիկան, էկոնոմիկան, առեւտուրը, մշակույթն ու այլ ոլորտները, ինչպես նաեւ համագործակցել ազգային անվտանգությանը, բարգավաճման եւ կայունության դեմ մարտահրավերներին հակազդելու համար:

Նմանատիպ նյութեր