211652_close_icon
views-count59213 դիտում article-date 19:04 16-07-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Hyundai Sonata-ն, Mercedes–ն ու ՍAZ-ը. վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է Սևանա լճի ափի մոտ՝ ծառերի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ,  31-ամյա Զոհրաբ Մաթոսյանի վարած  ՍAZ 465 մակնիշի, Երևանի բնակիչ, 54-ամյա Էդվարդ Սուքիասյանի Mercedes C180 մակնիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Մադաթյանի վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ՍAZ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել  երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել Սևանա լճի ափին՝ ծառերի մեջ:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականներն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասաի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Սարիբեկյանն ու  Հարություն Մարգարյանը:

Փաստի առիթվ Հ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ:

Օպերատիվորեն  ժամանել է  նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուիցչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր