211652_close_icon
views-count20453 դիտում article-date 22:15 07-09-2014

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը Mercedes-ով 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է Սևանա լճի ափին՝ բախվելով հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 AD 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 70.8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ կատարելով, 40 մետր շրջվելով՝ հայտնվել լճի ափին՝ բախվելով հաստաբուն ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով; Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի բաժնի համայնքային ոստիկան Ֆրունզ Մկրտչյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցներ Տիգրան Մարգարյանն ու Արայիկ Հարությունյանը, ովքեր նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները «հայի խասիաթով» չկանգնեն և ճանապարհին խցանում չառաջանա: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվելու է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախնական տվյալներով Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.000.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 65.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր