Գևորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Կիպրոսում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը տեղափոխվել է Կիպրոսի բարձրագույն խմբում հանդես եկող «ԱԵԼ Լիմասոլ» ակումբ, որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/07/02/gevorg-ghazaryan/992035]Armsport.am[/url]-ը:
Ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասված է հետևյալը․
««ԱԵԼ Լիմասոլ» ֆուտբոլային ակումբը ուրախ է տեղեկացնել, որ համաձայնության է հասել ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի հետ տեղափոխության հարցում։ Ողջունում ենք Գևորգին մեր ընտանիքում և նրան հաջողություններ ենք մաղթում մեր մարզաշապիկով»։
Կիպրոսի ավարտված առաջնությունում «ԱԵԼ Լիմասոլ» զբաղեցրել է երրորդ տեղը վաստակած 45 միավորով՝ առաջատար ԱՊՈԷԼ-ին զիջելով ընդամենը 4 միավորով։