211652_close_icon
views-count86474 դիտում article-date 15:09 15-07-2021

Նոր մանրամասներ Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից, պարզվել է 3 մահացածների ինքնությունը․ 2-ը ոստիկանության ծառայողներ էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի որոշմամբ՝ քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խանոյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ հուլիսի 14-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով 3 մահացածների ինքությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Toyota-ն վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա Սամվել Ավետյանը, ով տեղում մահացել էր։ Իսկ  Samand-ը վարել է Ջրառատ գյուղի բնակիչ 38-ամյա Գուրգեն Եղիազարյանը, ով աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ոստիկանության Վաղարշապատի պահանության բաժնում։ Նրա ուղևոր Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ասատրյանը աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպնության գլխավոր վարչության ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնում։ Երկուսը նույնպես տեղում մահացել էին։ 

Ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով  3 հոգի տեղում մահացել են:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ  ոստիկանության ներքին անվտանգության  վարչության  ծառայողները՝ վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Նշված հատվածում  երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է,  որպեսզի քննիչները  կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն:

Վթարի մասի ՃՈ -77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության, Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի, Վաղարշապատի քննչական բաժնի  պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի վայր  է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը:

Փաստի առթիվ Վաղարշապատի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 291+
291+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր