211652_close_icon
views-count2487 դիտում article-date 23:36 13-07-2021

Թուրքիան պատրաստվում է սկսել Hisar-O+ միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի արտադրությունը

Թուրքիան պատրաստվում է սկսել Hisar-O + միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի արտադրությունը, հայտարարել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը՝ հավելելով, որ նոր հրթիռային համակարգը անցում է կատարում արտադրման հաջորդ փուլին, կիսվելով տեսանյութով, որում Hisar-O+ հրթիռը խոցում է թիրախը, գրում է Defense Post-ը:

Երկիրը պատրաստվում է օգտագործել նոր հրթիռային համակարգն ինքնաթիռների, թեւավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, ուղղթիռների եւ «երկինք-երկիր» դասի հրթիռների դեմ: Այն նախատեսված է ռազմաբազաների, ռազմական օբյեկտների եւ զորքերի պաշտպանության համար օդում գտնվող սպառնալիքներից:

Hisar-O+, հակաօդային պաշտպանության համակարգը, որը ստեղծվել է Aselsan թուրքական պաշտպանական կորպորացիայի կողմից, կազմված է կրակի կառավարման կենտրոնից, հրթիռների արձակման համակարգից, միջին բարձրությունից ՀՕՊ ռադարից եւ էլեկրտաօպտիկական համակարգից: Այն ունի նաեւ Infrared Seeker եւ RF Seeker հրթիռները, որոնք ունակ են խոցել թիրախները մինչեւ 25 կիլոմետր հեռավորությունից: Տեխնոլոգիան նաեւ կարող է հայտնաբերել եւ ուղեկցել թիրախները, ինքնուրույն կատարել կառավարման եւ վերահսկողության գործառույթներ եւ կառավարել կրակն անգամ վատ եղանակային պայմաններում:

Նմանատիպ նյութեր