ԱՄՆ և ՌԴ փորձագետները սեպտեմբերին բանակցելու են միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի շուրջ
РИА «Новости» լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին, հաղորդում է, որ ԱՄՆ և ՌԴ փորձագետները սեպտեմբերին բանակցելու են միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի շուրջ:
Նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա փորձագետների մակարդակով և կլինի փոխադարձ մտահոգությունների շուրջ խորհրդատվության տեսքով: Առայժմ հանդիպման հավանական վայրը հայտնի չէ: