211652_close_icon
views-count1062 դիտում article-date 15:43 13-07-2021

Գյումրու երիտասարդական զբոսայգին ապօրինի կերպով վաճառվել է. քրգործ է հարուցվել

Գյումրու երիտասարդական զբոսայգու տարածքն ապօրինի օտարվել է, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքից։
 

Նշենք, որ հունիսի 25-ին Aravot.am-ի կայքում հրապարակվել է «Գյումրիում բողոքի ալիք է հասունանում. հովանավորչությամբ՝ այգին ոչնչացնելու հաշվին պահեստ են կառուցում» վերտառությամբ հոդվածը, որի հետքերով էլ գնացել էր դատախազություն։


«Պարզվել է, որ Գյումրու Վ. Սարգսյան փողոցի 26/6 հասցեում գտնվող 3000քմ մակերեսով հողամասը, որում ներառված են նաև քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, վաճառվել են։ Գյումրու համայնքապետարանի կողմից այդ տարածքի վաճառքը կայացել է 2018թ. մարտի 19-ին` 3 726 000 դրամով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, այդ հողերն օտարվել են Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին, իսկ կադաստրն էլ 2018թ. մայիսի 21-ին գրանցվել է նշված անձի սեփականության իրավունքը:

Դրանից հետո` 2019թ. մայիսի 5-ին, սեփականատերը նշված հողամասը 12 մլն դրամով օտարել է «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատիրոջը։ Գյումրիի համայնքապետարանն էլ այդ ընկերությանը տվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը:

«Վերածնվող Հայաստանը» դատապարտում է Գորիսի և Քաջարանի համայնքապետների հետապնդման փորձերը

Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Կատարվում է նախաքննություն:
 

Նմանատիպ նյութեր