Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ
Երևանի քաղաքապետարանում հուլիսի 13-ին մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը:
Օրակարգում 9 հարց է ընդգրկված: Երևանի ավագանին որոշում կընդունի մայրաքաղաքում «Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ շարադրելու, հակառակորդի հետ ամենամեծ սահմանն ունեցող Սյունիքի Կոռնիձոր գյուղին, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղին Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից գումար հատկացնելու մասին: Օրակարգում ընդգրկված են նաև որոշ հողամասերի նպատակային նշանակություն տալու, ինչպես նաև որոշ բնակարաններ և հողատարածքներ անհատույց օտարելու մասին նախագծեր: