11620 դիտում
15:57 10-07-2021
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորել են ոմն Մհեր Փարամազյանի փոխարեն. Լուսինե Սահակյան. Tert.am
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի , քննարկելով Քաջանարի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ձերմակալման իրավաչափության և նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը և որոշում կայացրեց Մհեր Փարամազյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել և վերջինիս նկատմամբ կալանք կիրառել 2 ամիս ժամկետով, բայց «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ոչ թե ոմն Մհեր, այլ Մանվել Փարամազյանը:
Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Դատարանը որոշման մեջ գրել է, որ կալանքը ընդունում է Մհեր Փարամազյանի նկատմամբ, թե ինչպես են քրեակատարողական հիմնարկում ընդունել Մանվել Փարամազյանին, անհայտ է: Դատարանը ակնհայտ ապօրինի ակտ է ներկայացրել և առաջադրված մեղադրանքներով որևէ ապացույց չի ներկայացրել»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Ըստ փաստաբանի, ներկայացված փաստաթղթերից ոչ մեկով չի հիմնավորվում հիմնավոր կասկածի մակարդակով, որ Փարամազյանը առնչություն ունի որևէ հանցագործության հետ:
«Չնայած այս հանգամանքներին, Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց, որ հիմնավոր կասկածը արդար է, և նաև հիմքերն են առկա: Փարամազյանը հիմա կալանավորված է, բայց մեր կողմից բողոք է ներկայացվելու վերաքննիչ դատարան»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 8-ին ժամը 11.15 Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը Քաջարանից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01.24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը: Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նմանատիպ նյութեր
1607 դիտում
11:36 08-07-2021
Խուզարկում են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը․ Ռոբերտ Հայրապետյան
1606 դիտում
16:32 23-12-2020
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի
3202 դիտում
21:06 30-04-2022
Մայիսի 2-ին կհրապարակվի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
Այս բաժնից
298 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում