Խուզարկում են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը․ Ռոբերտ Հայրապետյան
Խուզարկում են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը։ Այս մասին հայտնում է իրավաբան Ռոբերտ հայրապետյանը։
«Շոուն շարունակվում է»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ էլ Հատուկ քննչական ծառայությունը բերման էր ենթարկել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։ Ըստ փաստաբանի՝ Առուշանյանը բերման էր ենթարկվել վկայի կարգավիճակով, սակայն քննիչը փորձել էր կասկածանքի շուրջ նրան հարցաքննել: Առուշանյանը դուրս էր եկել Հատուկ քննչական ծառայությունից, հրաժարվել է ցուցմունք տալ: