3814 դիտում
22:40 09-07-2021
«Դատարանին ասացի՝ ուզում եմ, որ նա գնա, միանա իր ընտանիքին». Պարույր Հայրիկյանը՝ իր դեմ մահափորձի համար դատապարտված Վարդան Սեդրակյանի մասին. aravot.am
«Ես դատարանին ասացի՝ ուզում եմ, որ նա գնա, միանա իր ընտանիքին»,- Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում էպոսագետ, Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանի վաղաժամկետ ազատելու հարցի օրինականությանն ու հիմնավորվածությանը նվիրված դատական նիստի մասին, հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նա ասաց, որ դատարանի դահլիճում նշել է՝ եթե Վարդան Սեդրակյանը ներողություն է խնդրում, զղջում իր արածի համար, ապա որպես անհատ նրան կարող է ներել, որպես ազգային գործիչ էլ կարող է ներել, եթե Սեդրակյանն ասի, թե ո՞րն էր իր դրդապատճառը:
Մեզ հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նկատեց. «Ներողություն խնդրելն այլ բան է, բայց ի՞նչն էր քեզ ստիպում գնալ այդ քայլին: Զղջում ես, լավ ես անում, որպես մարդ քեզ ներում եմ, բայց որպես քաղաքական, ազգային գործիչ՝ իմ իրավունքներից դուրս է ներելը, քանի որ դա միայն իմ դեմ չի ուղղված»: Պարույր Հայրիկյանն ընդգծեց՝ եթե դատարանի դահլիճում այսպիսի հայտարարություն չաներ, Վարդան Սեդրակյանին պետք է նորից կալանավորեին: Մեր զրուցակիցը հավելեց. «Այն երկուսին՝ կատարողներին, վաղուց էի ներել, հիմա թող ինքն էլ գնա իր ընտանիքի մոտ»: Մեր հստակեցմանը՝ փաստորեն գործը փակվե՞ց, Պարույր Հայրիկյանը դրական պատասխան տվեց:
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
1378 դիտում
09:19 04-04-2014
Դա ի՞նչ պայքար էր, տենց տատս էլ կպայքարի. Պարույր Հայրիկյանը «Դ!եմ եմ»–ի երիտասարդների մասին․ Իրավունք
6393 դիտում
10:12 24-11-2017
Պարույր Հայրիկյանը կդիմի գլխավոր դատախազին Տիգրան Մուկուչյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար. «Ժամանակ»
Այս բաժնից
742 դիտում
22:19 17-09-2024
Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը
796 դիտում
22:04 17-09-2024
Ես տարածք ձեռք չեմ բերել, ոչ էլ երբևէ տիրապետել եմ իմ եկամուտներից բացի այլ գումարների․ Արտակ Բեգլարյան
1066 դիտում
21:33 17-09-2024
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ուխտերթ է կազմակերպվելու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին