Պարույր Հայրիկյանը եւ ԱԻՄ-ականները միացան Քաղաքացիական պայմանագրին, Խաչատուր Քոքոբելյանը ողջագուրվեց Նիկոլ Փաշինյանի հետ. Aravot.am
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Իմ քայլը արշավին քիչ առաջ միացավ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ մի խումբ ԱԻՄ-ականների հետ:
Հիշեցնենք, այսօր արշավի 9-րդ օրն է: Արշավորդները Դիլիջանում են: Արշավը սկսվել է Գյումրիից:
Նախատեսվում է, որ արշավորդներն ամսի 13-ին լինելու են Երեւանում եւ չորս օր, շուրջօրյա հանրահավաքներ իրականացնեն Ազատության հրապարակում, ապա շրջափակեն ԱԺ շենքը: Այս տարբերակով արշավի մասնակիցները ցանկանում են կանխել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրությունը: Ճանապարհին նրանց ողջունեց նաեւ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/04/08/947884/]այստեղ[/url]